Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը

10.06.2019, 11:06
Ընտրություններին մասնակցել է հինգ թեկնածու, որոնց թվում էին գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը և «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության թեկնածու Գրիգոր Ղուլյանը։  
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, նախօրեին անցկացված Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook–յան իր էջում։

Ընտրություններին մասնակցել է հինգ թեկնածու, որոնց թվում էին գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը և «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության թեկնածու Գրիգոր Ղուլյանը։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Գևորգյանի թեկնածության օգտին քվեարկել է 8441 մարդ, Ղուլյանի օգտին` 8031։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 40.83%–ը։ 44519 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 18175–ը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ղուլյանին անձամբ աջակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։–0–