Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Ադրբեջանական ԶՈւ–ն սադրանքի է դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ.ՊՆ

16.11.2021, 13:44
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով
Ադրբեջանական ԶՈւ–ն սադրանքի է դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ.ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–