Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. ՊՆ–ն մեկնաբանում է

15.03.2022, 16:09
Այսօր ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ առաջ են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտակայքում
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. ՊՆ–ն մեկնաբանում է

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են (հայկական տարածքում, խմբգր.)։

«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել են ՊՆ-ից, հաղորդում է «Արմենպրեսը»:

Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։

ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորեցին սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։

Այսօր ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ առաջ են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտակայքում։ Նշվում է, որ ադրբեջանցի զինվորականները պատրաստվում են այնտեղ «պոստ» դնել։–0–