Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ադրբեջանն Արցախում դիվերսիա է կազմակերպել, կան զոհեր (ՎԻԴԵՈ)

06.03.2023, 11:37
Ոստիկանության երեք ծառայող է զոհվել. ՎԻԴԵՈ
Ադրբեջանն Արցախում դիվերսիա է կազմակերպել, կան զոհեր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. Նախօրեին առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող և վիրավորվել մեկ այլ ծառայող, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

«Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր: Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:
Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան», – նշվում է գերատեսչության հաորդագրության մեջ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:

Վիրավոր ծառայողը վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։–0–