Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը, 2 զինծառայող է վիրավորվել

28.11.2022, 19:33
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը, 2 զինծառայող է վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։-0-