Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Ադրբեջանը ականանետից կրակ է բացել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ

09.03.2022, 12:22
Հայկական կողմից տուժածներ չկան
Ադրբեջանը ականանետից կրակ է բացել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 8–ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ, հաղորդում է ԱՀ ՊՆ–ն։

Հայկական կողմից տուժածներ չկան։

«Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–