Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Ադրբեջանը գիշերը հրթիռակոծել է Մարտունին և Արցախի մի շարք գյուղերը

19.10.2020, 10:45
Ադրբեջանը գիշերը հրթիռակոծել է Մարտունին և Արցախի մի շարք գյուղերը
Ադրբեջանը գիշերը հրթիռակոծել է Մարտունին և Արցախի մի շարք գյուղերը
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ, հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Մասնավորապես, հրիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են», – նշվում է հաղորդագրության մեեջ։–0–