Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, քաղաքացիական մեքենա է վնասվել

07.07.2022, 22:49
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, քաղաքացիական մեքենա է վնասվել
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-