Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարն Արցախում

08.08.2022, 11:15
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարն Արցախում
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարն Արցախում
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը' լարվածությունը պահպանվում է։

«Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։-0-