Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Ադրբեջանը փակել է Կապան–Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար–Շուռնուխ հատվածը.ԱԱԾ

26.08.2021, 10:37
Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են
Ադրբեջանը փակել է Կապան–Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար–Շուռնուխ հատվածը.ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

"ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-