Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 9, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

24.10.2022, 22:15
Հայկական կողմը կորուստներ չունի
Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:-0-