Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել. քաղաքապետարանից նշել են հավանական պատճառը

23.06.2021, 19:43
Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել. քաղաքապետարանից նշել են հավանական պատճառը
Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել. քաղաքապետարանից նշել են հավանական պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Աջափնյակի թաղապետ Հայկ Մհերյանը հրաժարական է տվել, դիմումն արդեն ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Թաղապետը դիմումը ներկայացրել է հունիսի 21–ին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը։

Կարապետյանը նշեց, որ Մհերյանի հրաժարականը կապ չունի համայնքում գործող կրիմինալ խմբավորման հետ։

«Կարծում եմ` պարոն Մհերյանը կհայտի պատճառը։ Որքան տեղեկացված եմ, նա պարզապես անցնում է այլ աշխատանքի», – նշեց Կարապետյանը։

Նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում գործում են կրիմինալ խմբավորումներ։ 40–50 հոգուց բաղկացած խմբավորումները մեկ գիշերում բազմաթիվ ապօրինի կրպակներ են տեղադրել առանց քաղաքապետարանի թույլտվության։ Նույն օրը երեկոյան Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապօրինի շինություններն ապամոնտաժվել են։–0–