Ալեն Սիմոնյան․ չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն
07.12.2023,
14:01
Այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք, դա անլուծելի խնդիր է, ինձ համար դա անընդունելի է, ասել է Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան։
«Հիմա եթե վրացիները գալիս են Հայաստան ապրելու, որևէ խոչընդոտ կա՞: Մենք դրա մասին Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրե՞լ ենք: Իհարկե, չենք գրել: Այո, ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում։ Պետք է ժամանակ անցնի, Ադրբեջանը պետք է նվազեցնի այդ ատելության խոսքը, որն իրենք դարձրել են իրենց բրենդային մի բան», - ասաց Սիմոնյանը։
«Այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք, դա անլուծելի խնդիր է, ինձ համար դա անընդունելի է: Ապրում ենք մի տարածաշրջանում և բոլոր խնդիրները պետք է փորձենք լուծել», – ասաց Սիմոնյանը։-0-