Рейтинг@Mail.ru
USD
370.44
EUR
432.9
RUB
4.9006
GEL
137.94
2026 թ. մայիսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ալթայում տեղի կունենա Փաշինյանի և ՌԴ վարչապետի հանդիպումը

24.07.2025, 14:30
Փաշինյանը կհանդիպի Միշուստինի հետ Ալթայ կատարած աշխատանքային այցի շրջանակում
Ալթայում տեղի կունենա Փաշինյանի և ՌԴ վարչապետի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՌԴ Ալթայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում է Փաշինյանի մամուլի ծառայությունը։ 

Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն: 

Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկոպևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։

Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։