Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից․ նա ավելի վաղ այլ պաշտոնի էր նշանակվել

31.01.2024, 11:28
Ավելի վաղ Անի Իսպիրյանը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ
Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից․ նա ավելի վաղ այլ պաշտոնի էր նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից: 

Այս մասին նշվում է կառավարության պաշտոնական կայքում։ 

Ավելի վաղ Անի Իսպիրյանը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ։ 

Անի Իսպիրյանը 2021 թվականին էր  նշանակվել  էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Նա հայրենիք է վերադարձել «իԳործ» ծրագրի շրջանակում և 2020 թվականին աշխատանքի էր անցել Էկոնոմիկայի նախարարությունում։-0-