Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար

18.11.2020, 18:14
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արա Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։

Նոյեմբերի 16–ին, ՀՀ նախագահը Զոհրաբ Մնացականյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից, ինչն արվել է վարչապետի առաջարկով։ Փաշինյանը նույն օրն ԱԺ–ում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել Մնացականյանին։ Նույն օր Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։

Նախօրեին ՀՀ վարչապետի հրամանագրով, պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։–0–