Առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
01.11.2023,
13:14
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը «Կարմիր դրոշ» է հրապարակել՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ադրբեջանական ներխուժման տագնապալի հնարավորության հետ
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը «Կարմիր դրոշ» է հրապարակել՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ադրբեջանական ներխուժման տագնապալի հնարավորության հետ։
«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքների գրավումը, ինչպես նաև Թուրքիային և Ադրբեջանին բնորոշ ցեղասպանական հայատյացությունը, ադրբեջանական ներխուժումը պարունակում է ցեղասպանության վերաճման վտանգավոր բարձր ռիսկ», - ասվում է Լեմկինի ինստիտուտի կայքի հրապարակման մեջ:
Հեղինակները հիշեցնում են, որ ցեղասպանությունն արտահայտվում է ոչ միայն զանգվածային սպանություններով։
«Ինչպես 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման դեպքում, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև ջարդերով, վայրագություններով և բնիկ ժողովուրդների տարածքից բռնի տեղահանմամբ, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»,- ասվում է հոդվածում։
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ արևմտյան առաջնորդները պետք է պատասխանատվություն ստանձնեն Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապակայունացման համար։
«Դրան կարելի է հասնել միայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, որպեսզի նրանք ձգտեն իրական խաղաղության և դադարեցնեն օգտագործել «խաղաղ բանակցությունների» պատրանքը՝ որպես Հայաստանին մասնատման սպառնալիքի միջոց: Ավելին, արևմտյան երկրները պետք է հրաժարվեն Հայաստանին հասցեագրվող «ամեն ինչ կամ ոչինչ» վերջնագրերից՝ ՌԴ–ի հետ կապերի ամբողջական խզման համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ռուսաստանի ավելի բարիդրացիական տնտեսական և ռազմավարական հարաբերությունները»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա օգտագործել իր ինքնիշխանությունը գործընկերների հետ տնտեսական նոր հարաբերություններ հաստատելու համար, որոնք թույլ կտան նրան վարել անկախ արտաքին քաղաքականություն՝ «առանց ներգրավվելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև պրոքսի–հակամարտության նոր ճակատի մեջ»։
«Եթե արևմտյան աշխարհը շարունակի անտեսել ցեղասպանությունը և փաստացի ընկալի այն որպես Ադրբեջանի նման ռեժիմների կողմից ստեղծված և հավերժացված դժվար լուծվող հակամարտությունների օրինական լուծում, նա ոչ միայն վերջ կդնի հետհոլոքոստի կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, դա կնշանակի ցեղասպանության դարաշրջանի սկիզբ, որը կլինի ավելի (եթե ոչ ավելի) կործանարար, քան այն, որը բնութագրում էր ամբողջ աշխարհում տարածքների և ռեսուրսների նկատմամբ վերահսկողության վերջին խելագար մրցավազքը», - հայտարարում է Լեմկինի ինստիտուտը:
Հոկտեմբերի սկզբին ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարեց, որ միջազգային իրավունքների պահպանման և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ հավակնությունների բացակայության վերաբերյալ Ադրբեջանի խոստումները կեղծ են, Բալայանը նշել է, որ կա Հայաստան ադրբեջանական ներխուժման «անմիջական սպառնալիք», որը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթվա ընթացքում:
Ամերիկյան Stratfor հետախուզական–վերլուծական ընկերությունն ավելի ուշ վերլուծել է Բալայանի հայտարարությունը՝ նշելով, որ դա ամենակոնկրետ նախազգուշացումն է, որը ներկայացրել են հայ պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների ժամկետների վերաբերյալ։-0-