Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Արարատի մարզպետարանը հերքում է լուրերն այն մասին, թե Փաշինյանի` մարզ կատարած այցի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն Ադրբեջանին հանձնելու հարցը

05.02.2021, 19:20
Արարատի մարզպետարանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարզ կատարած այցի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն Ադրբեջանին հանձնելու հարցը
Արարատի մարզպետարանը հերքում է  լուրերն այն մասին, թե  Փաշինյանի` մարզ կատարած այցի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն Ադրբեջանին հանձնելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. Արարատի մարզպետարանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարզ կատարած այցի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն Ադրբեջանին հանձնելու հարցը։

Մարզպետարանը համապատասխան հաղորդագրությունը տարածել է Facebook–յան իր էջում։

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում: Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց», – նշվում է մարզպետարանի հայտարարության մեջ:–0–