Առավոտյան ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել Արցախի ՊԲ–ի սանիտարական մեքենայի ուղղությամբ, հայկական կողմից տուժածներ չկան (ՖՈՏՈ)
15.10.2021,
12:35
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը.ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան, հաղորդում է Արցախի ՊԲ–ն։
«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:–0–