Արայիկ Հարությունյան. Արցախը դադարեցրել է կրակը Գանձակի ուղղությամբ, թշնամու կողմից հետևություն չանելու դեպքում շարունակելու ենք հուժկու հարվածները (ՖՈՏՈ)
04.10.2020,
14:41
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ. Արցախը դադարեցրել է կրակը Գանձակի ուղղությամբ, թշնամու կողմից հետևություն չանելու դեպքում շարունակելու ենք հուժկու հարվածները. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Արցախը դադարեցրել է կրակը Գանձակի ուղղությամբ։
«Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր», – նշել է նա:
Արցախի նախագահը նշել է, որ իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված:
«Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար: Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը: Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ», – նշել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահը այսօր զգուշացրել էր, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր։ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա կոչ է արել Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր հերթին հայտնեց, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։–0–