Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Պաշտպանության փոխնախարար. Արցախի իրադարձություններով պայմանավորված որոշակի լարվածության միտում է նկատվում

04.04.2022, 15:59
Փառուխում իրավիճակը մնում է անփոփոխ
Պաշտպանության փոխնախարար. Արցախի իրադարձություններով պայմանավորված որոշակի լարվածության միտում է նկատվում

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված որոշակի լարվածության միտում է նկատվում, ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողներին ԱԺ–ում։

«Փառուխում իրավիճակը մնում է անփոփոխ։ Տրամադրված տեղեկատվության մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել», – ասաց նա։

«Յուրաքանչյուր պահի հնարավոր է էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված չի բացառվում, որ որևէ մեկը, որևէ պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը», – նշել է փոխնախարարը։–0–