Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից

11.09.2023, 10:22
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-