Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ. Բաբայան
23.09.2023,
22:24
Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Արցախում վիճակը շարունակում է մնալ ծանր, մի քանի բեռնատարներ ժամանել են, հիմա սպասում ենք նոր բեռնատարների մուտքին: Իհարկե, սա փոքր-ինչ կթեթևացնի սոցիալական, կենցաղային պայմանները, եթե էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվի, կթեթևանա վիճակը, հետո մնացածը կտեսնենք: Նախօրեին բեռնատարները Լաչինի միջանցքով են եկել, հիմնականում բերել են սնունդ, փոքր ինչ վառելիք, նաև դեղորայք», - ասել է նա:
Հարցին, թե Ադրբեջանը արդյոք պահում է պայմանավորվածությունները արցախյան կողմի հետ, Բաբայանը ասել է, որ շուտ է դեռ այդ մասին խոսել, պետք է սպասել:
Խոսելով պայմանավորվածությունների մասին, Բաբայանը նշել է, որ այս պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել թեթևացնել կենցաղային վիճակն Արցախում:
«Մնացած հարցերը ինձ թվում է հետագա հանդիպումների ժամանակ կքննարկվեն:Այս պահի դրությամբ քննարկվում են զոհվածների տեղափոխումը, անհետ կորածների ու վիրավորների հարցը և նման հարցեր: Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով շատ գյուղերի հետ կապ իրոք չկա»,- ասել է նա:-0-