Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվելու Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրգործի շրջանակում

15.04.2021, 19:43
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննության է հրավիրվելու Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում

Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվելու Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրգործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննության է հրավիրվելու Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում, հայտնում է Արցախի գլխավոր դատախազությունը։

«Հաշվի առնելով լրատվամիջոցների պարբերական հարցումները, տեղեկացնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–