Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Արցախի շփման գծում իրավիճակը կայուն–լարված է. ՊԲ

02.08.2022, 10:49
Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար
Արցախի շփման գծում իրավիճակը կայուն–լարված է. ՊԲ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Կայուն- լարվածությունը  պահպանվում է:

Ինչպես հաղորդել էինք, հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար:

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը բավարար է։–0–