Արցախում գիշերը հայտնաբերվել և ոչնչացվել են թշնամական շարասյուներ. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:
«Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–