Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Արցախում համաժողովրդական հանրահավաք է, արցախցիները պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը

14.07.2023, 10:52
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նախօրեին հանդես է եկել կոչով, որում հայտարարել է համաժողովրդական շարժման մեկնարկը և հանրահավաք հայտարարել
Արցախում համաժողովրդական հանրահավաք է, արցախցիները պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը
ԵՐԵՎԱՆ 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Այս րոպեներին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժման շտաբի կազմակերպած հանրահավաքը։

Հանրահավաքին մասնակցում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ինչպես նաև հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի վաղ ցանկություն էր հայտնել ելույթ ունենալ։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նախօրեին հանդես է եկել կոչով, որում հայտարարել է համաժողովրդական շարժման մեկնարկը և հանրահավաք հայտարարել։

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, որն արդեն շուրջ 7 ամիս շրջափակված է Ադրբեջանի կողմից։-0-