Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արցախում մարտերը շարունակվում են, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7–ի

20.09.2023, 10:56
/. Արցախում մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են
Արցախում մարտերը շարունակվում են, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7–ի
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախում մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ժամը 03:00-ի դրությամբ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։

Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։–0–