Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Արցախում պետնախարար է նշանակվել

18.09.2023, 14:50
Արցախի նախագահը պետնախարար է նշանակել
Արցախում պետնախարար է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբրեի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.

2) արդարադատության նախարար.

3) գյուղատնտեսության նախարար.

4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.

5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.

6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.

7) քաղաքաշինության նախարար.

8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Հարությունյանն ավելի վաղ զբաղեցրել է «Ազատ հայրենիք–ՔՄԴ» իշխող խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Սեպտեմբերի 11–ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել։–0–