Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Արտակ Բեգլարյան.շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու (ՎԻԴԵՈ)

01.07.2021, 12:58
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Կարմիր Շուկա–Շուշի ճանապարհի հարցին` նշելով, որ շուտով ադրբեջանական կողմն ընդհանրապես չի օգտվելու այդ ճանապարհից.ՎԻԴԵՈ
Արտակ Բեգլարյան.շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Կարմիր Շուկա–Շուշի ճանապարհի հարցին` նշելով, որ շուտով ադրբեջանական կողմն ընդհանրապես չի օգտվելու այդ ճանապարհից։

«Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց շուտով՝ մի քանի ամսվա ընթացքում, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու», –ասաց Բեգլարյանն` անդրադառնալով այն հարցին, թե թշնամին Արցախի ճանապարհներից տիրակալի պահվածքով է օգտվում։

«Աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում` գիշերային լուսավորվածության հարցերն են լուծվում, վերահսկողությունն է լրացուցիչ ուժեղացվում», – ասաց Բեգլարյանը։

Մանրամասն` տեսանյութում։–0–