Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Այսօրվանից հայ սահմանապահները ստանձնում են սահմանի պահպանությունը Տավուշում, հանդիպակաց հատվածներում էլ ադրբեջանցի սահմանապահներն են

24.05.2024, 10:45
Բացառություն է Կիրանցի հատվածը
Այսօրվանից հայ սահմանապահները ստանձնում են սահմանի պահպանությունը Տավուշում, հանդիպակաց հատվածներում էլ ադրբեջանցի սահմանապահներն են

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/ԱՌԿԱ/․ Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։