ԲՀԿ-ն կարող է կոշտ դիմակայության գնալ իշխանությունների հետ. ԶԼՄ
03.05.2019,
10:34
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք թույլ չեն տալու, որ իշխանությունը իրենց կուլ տա:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. ԲՀԿ-ն կարող է գնալ իշխանությունների հետ կոշտ դիմակայության, գրում է «Ժամանակը»։
Օրաթերթի հաղորդմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք թույլ չեն տալու, որ իշխանությունը իրենց կուլ տա:
«Իշխանությունը հասկանում է, որ ինքը տապալվել է որպես իշխանություն, որ իրենց այդպես էլ չի հաջողվում երկրում քիչ թե շատ դրական տեղաշարժ իրականացնել, և հիմա որոշել են, որ դրա մեղքը պետք է բարդեն ԲՀԿ-ի վրա: Մի քանի ամիս առաջ իրենց անհաջողությունների մեղավորը ՀՀԿ-ն էր, հիմա՝ ԲՀԿ-ն, հետո ում են գտնելու»,- գրում է թերեթը` հղում անելով սեփական աղբյուրին։–0–