Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 9, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

23.06.2022, 11:37
Քվինը կադրային դիվանագետ է, այժմ Ուկրաինայում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարն է
Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Այս մասին նշվում է Սպիտակ տան կայքում։

Քվինը կադրային դիվանագետ է, այժմ Ուկրաինայում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարն է, զբաղեցնում է այդ պաշտոնը 2020թ.–ի հունվարից։ Մինչ այդ նա եղել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի տեղակալը, ինչպես նաև դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականը։

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ժամկետը շուտով կավարտվի։ Նա դեսպան էր նշանակվել 2019թ.–ի փետրվարին։–0–