Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Բլինքենը դեէսկալացիայի կոչ է արել Փաշինյանին ու Ալիևին

06.04.2022, 12:09
Ալիևի հետ զրույցում Բլինքենը «զսպվածության, դեէսկալացիայի և դիվանագիտությունը վերսկսելու կոչ է արել»
Բլինքենը դեէսկալացիայի կոչ է արել Փաշինյանին ու Ալիևին
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է դեէսկալացիայի անհրաժեշտությունը, նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդա Փրայսի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով, Ալիևի հետ զրույցում Բլինքենը «զսպվածության, դեէսկալացիայի և դիվանագիտությունը վերսկսելու կոչ է արել»։ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարն «ընդգծել է, որ հիմա ժամանակը չէ տարածաշրջանում հետագա էսկալացիայի համար»։

Բլինքենն «աջակցություն է հայտնել խաղաղ բանակցություններին Հայաստանի և Ադրբեջանի միջև», այդ թվում`ապրիլի 6–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ նախատեսված Ալիևի և Փաշինյանի հանդիպումը։

Բլինքենն «ընդգծել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է օգնել փոխգործակցության միջոցով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, Վաշինգտոնը կարող է աջակցել «երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը»»։–0–