Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

ԵԱՀԿ խումբն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայր

24.10.2022, 14:42
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին
ԵԱՀԿ խումբն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայր
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Սյունիքի մարզպետարանը:

«Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները», - նշվում է հաղորդագրության մեջ։

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելեցին նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:-0-