Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԵՄ հատուկ ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանի պատճառով Արցախի գազամատակարարման դադարեցմանը

10.07.2023, 11:35
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Ադրբեջանի պատճառով Արցախի գազամատակարարման դադարեցմանը
ԵՄ հատուկ ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանի պատճառով Արցախի գազամատակարարման դադարեցմանը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./ԱՌԿԱ/. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Ադրբեջանի պատճառով Արցախի գազամատակարարման դադարեցմանը։

Կլաարը նախօրեին Twitter–ում գրել է. «Հաճելի է կարդալ այս առավոտյան, որ գազամատակարարումը Խանկենդի/Ստեփանակերտ վերականգնվել է»։

Հուլիսի 8-ի երեկոյից Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը տևեց մի քանի ժամ. Ադրբեջանը, արդեն հուլիսի 9-ի կեսօրից հետո, կրկին փակեց իր կողմից վերահսկվող տարածքում միակ խողովակաշարի փականը։

Այնուհետև Կլաարը գրեց նոր թվիթ, որում արտահայտեց իր հիասթափությունը։

«Խոստումով սկսվող օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես բազմիցս հայտարարարել է Եվրամիությունը, չափազանց կարևոր է, որպեսզի էներգամատակարարումը, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով վերականգնվեն առանց սահմանափակումների։ Բաքու–Ստեփանակերտ/Խանկենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի` նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել անչափ անհրաժեշտ վստահություն և երաշխավորել արժանապատվությունը: ԵՄ–ն անհամբեր սպասում է Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ», – նշվում է Կլաարի հրապարակման մեջ։–0–