Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Էրդողան.Թուրքիայի համար չեն մնա խոչընդոտներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ

27.10.2021, 10:33
Էրդողանը հայտարարել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրականացվում են Թուրքիայի մասնակցությամբ Լեռնայի Ղարաբաղի տարածքում, «կստեղծեն շահավետ տնտեսական և առևտրային հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների համար»

Էրդողան.Թուրքիայի համար չեն մնա խոչընդոտներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, 27  հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Թուրքիայի համար չեն մնա խոչընդոտներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ով այցով գտնվում է Ադրբեջանում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ամուր խաղաղություն կառուցելու պայմանները հիմա բարենպաստ են, ինչպես երբևէ։ Այս հարցում Հայաստանը պետք է ցույց տա Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման անկեղծ կամք։ Եթե նա դա անի, չի լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի խոչընդոտ», – ասել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է NTV հեռուստաալիքը։

Նա նշել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրականացվում են Թուրքիայի մասնակցությամբ Լեռնայի Ղարաբաղի տարածքում, «ավտոմայրուղիներն ու երկաթուղային ճանապարհները կստեղծեն շահավետ տնտեսական և առևտրային հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

«Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում` Իրանը, Վրաստանն ու Հայաստանը, կշահեն դրանից», – նշել է Թուրքիայի առաջնորդը։–0–