Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Եթե ՀԱՊԿ–ի համար ընդունելի չէ դիտորդական առաքելությունը, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը.ՀՀ վարչապետ

12.08.2021, 14:05
Փաշինյանն անդրադարձել է հայ–արդբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերին
Եթե ՀԱՊԿ–ի համար ընդունելի չէ դիտորդական առաքելությունը, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը.ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`կառավարության նիստում անդրադառնալով հայ–արդբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերին։

Նրա խոսքով, եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։

«Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման։ Կարծում եմ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ–ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը», – ասաց վարչապետը։

Նշենք, որ հուլիսի 29–ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայ–ադրբեջանական սահմանում լարվածության թուլացման լուծումներից մեկն է համարել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը սահմանին։–0–