Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
23.02.2024,
10:21
Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։–0–