Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
22.02.2024,
13:50
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաբստիան Լեքորնյուն շուտով պաշտոնական այցով կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաբստիան Լեքորնյուն շուտով պաշտոնական այցով կայցելի Հայաստան։
«Առաջիկայում կայցելեմ Հայաստան՝ խորհդարանականների և արտադրողների մեծ պատվիրակության գլխավորությամբ։ Դա պատմության մեջ առաջին անգամ է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելում է Հայաստան», – հայտարարել է Լեքորնյուն RTL ռադիոկայանի եթերում։
Նրա խոսքով, Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների հետ սեփական անվտանգության ապահովման, ինքնիշխանության պահպանման և սահմանների պաշտպանության հարցում։
«Սպառնալիքները բխում են Ադրբեջանից․․․Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնել Հայաստանին աջակցելու համար՝ նրա պաշտպանական ներուժն ավելացնելու նպատակով», – նշել է Լեքորնյուն։
Խոսքը, մասնավորապես, «ցամաք–օդ» տեսակի պաշտպանական միջոցների և զրահամեքենաների մասին է։ Սակայն, ինչպես նշել է նախարարը, սպառազինության այս տեսակները պետք է օգտագործվեն բացառապես պաշտպանական նպատակներով։–0–