Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա

09.03.2021, 18:15
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է 2020թ.-ի հունիսի 8-ին
ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա։

Այս մասին հայտնում է aysor.am–ը`հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է 2020թ.-ի հունիսի 8-ին: Չնայած պաշտոնական մեկնաբանության չի եղել, ԶԼՄ-ները կատարվածը կապում էին նրա որդու հարսանիքի հետ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բազմամարդ հավաքույթների արգելքի ֆոնին:

Դրանից հետո Դավթյանը նշանակվել էր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, այդ պաշտոնից ազատվել էր 2020թ.–ի նոյեմբերի 11–ին։

1992թ.-ից իր կարիերայի ընթացքում Դավթյանը զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ ԶՈՒ ստորաբաժանումներում, իսկ 2006թ.-ին նշանակում ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, իսկ 2018թ.-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:–0–