Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Երևան

15.04.2024, 10:26
Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: 

Այս մասին հայտնում է «Առաջին լրատվականը»՝ հղում անելով ՀՀ կառավարությանը։ 

Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: