Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գորիս-Կապան միջպետական ճանապարհը վերաբացվել է․ԱԱԾ

27.08.2021, 20:26
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են
Գորիս-Կապան միջպետական ճանապարհը վերաբացվել է․ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

"Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը երկրորդ օր է`փակ էր պահում որոշ ճանապարհներ Սյունիքում։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը օգոստոսի 26–ին հաղորդեց, որ օգոստոսի 25-ին, ժամը 23: 00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ​​ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Օգոստոսի 26–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակել է նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը, ինչի հետևանքով կաթվածահար էր եղել Հայաստան–Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը, մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել էին Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը։–0–