Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀԱՊԿ ԱԳՆԽ–ն որոշել է Բելառուսի թեկնածուին ներկայացնել գլխավոր քարտուղարի պաշտոնում

23.05.2019, 11:15
Նա կազմակերպութայն բոլոր անդամ-պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու դեպքում այդ պաշտոնը կստանձնի 2020թ. հունվարի 1-ից։
ՀԱՊԿ ԱԳՆԽ–ն որոշել է Բելառուսի թեկնածուին ներկայացնել գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 22-ին Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ որոշվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մամուլի հաղորդագրության համաձայն, նա կազմակերպութայն բոլոր անդամ-պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու դեպքում այդ պաշտոնը կստանձնի 2020թ. հունվարի 1-ից։

Միաժամանակ որոշում է ընդունվել ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ մշակել և ՀԱԽ դիտարկմանը ներկայացնել գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը կարգավորող փոփոխություններ ՀԱՊԿ քարտուղարկության մասին կանոնակարգում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ից,երբ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին` առանց կազմակերպության այլ անդամ պետությունների հետ նախնական համաձայնության: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:–0–