Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր

06.01.2022, 13:07
Փաշինյանը հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ որոշում է կայացվել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Նշենք, որ ավելի վաղ Ալմաթիում կայացած խորհրդակցության արդյունքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևն ուղերձ է հղել ՀԱՊԿ երկրների առաջնորդներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին ստեղծված ճգնաժամում: Նրա խոսքով, խնդիրը «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարումն է:

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - նշել է Փաշինյանը:-0-