Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Անթալիա, այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ

01.03.2024, 11:08
Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Անթալիա, այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 

«Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ», – հայտնել է Բադալյանը X–ի միկրոբլոգում (նախկին Twitter): 

Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին, որի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ավելի ուշ ասել է, որ քննարկվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացը առանց նախապայմանների, որպեսզի այն ավարտվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։–0–