Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ ՊՆ. հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել

04.04.2022, 15:54
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՀՀ ՊՆ. հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել
ԵՐԵԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–