Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադբերջանի ապատեղեկատվությունը մասին

15.09.2020, 16:07
ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքել է Ադբերջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադբերջանի ապատեղեկատվությունը մասին

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի.ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքել է Ադբերջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ստեփանյանին։

«Ադրբեջանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14–ի երեկոյան հայկական կողմը սադրիչ գործողություններ է իրականացրել Թովուզի շրջանի Գաջալի գյուղի ուղղությամբ հայ–ադրբեջանակն պետական սահմանին, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառաող Ալիև Ռենաթ Էլդար օղլին», – ասել է Ստեփանյանը։

Նրա խոսքով, սահմանի նշված հատվածում ընդհանրապես չի արձանագրվել կրակոց ո′չ ՀՀ ԶՈւ–ի կողմից, ո′չ հակառակորդի կողմից։

Նախօրեին Ստեփանյանը տեղեկացրեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը, որ Ադրբեջանը փորձում է իրականացնել նոր ամրացման աշխատանքներ, ինչը կանխվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։–0–