Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

ՀՀ ՊՆ–ն մի քանի ժամվա ընթացքում երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

16.08.2024, 11:00
ՊՆ–ից հիշեցրել են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ
ՀՀ ՊՆ–ն մի քանի ժամվա ընթացքում երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։ 

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ նախօրեին երեկոյան Ադրբեջանի ՊՆ–ն ևս հանդես էր եկել ապատեղեկատվությամբ՝ հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 18։10–ի սահմաններում կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը։ 

ՊՆ–ից նաև հիշեցրել են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: