Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում. ՊՆ

04.10.2020, 11:55

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահը քիչ առաջ զգուշացրել էր, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր։ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա կոչ է արել Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Արայիկ Հարությունյանի մամուի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր հերթին հայտնեց, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։–0–